ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ․ Անգելա Մերկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:

«Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար ապակայունացնող գործողություններն այլևս անընդունելի են»,- հայտարարել է Մակրոնը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ ասել է. «Մենք համաձայն ենք ՆԱՏՕ-ի համատեքստում Թուրքիա զենքի արտահանման քննարկմանը»: Մերկելը նաև նշել է, որ մարտին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցում ուսումնասիրվելու է ինչպես Լիբիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Մեկնաբանել