Բերման է ենթարկվել 101 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ին Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 101 քաղաքացի։

Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։