Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում:

Մինսկի խմբի միջնորդները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին։