Հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը

Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն․ Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար (Հին թաղեր) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Մեկ այլ գրառմամբ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցածը «պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի խախտման առաջին դեպքը։