Հավաքվենք՝ պարզելու, թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը․ Հայկ Խանումյան

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը գրառում է արել․

«Սիրելի’ արցախցիներ,
Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,- գրել է Խանումյանը։

***

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը։

Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է «սադրիչ գործողությունների» մեջ և ասել, որ «դիմել է համարժեք գործողությունների»։

Նոյեմբերի վերջին ՍիվիլՆեթի թիմը Խծաբերդ գյուղում էր, որտեղ զրուցել էր Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որը իր խմբի հետ պաշտպանել է գյուղը։

Մեկնաբանել