Հաստատվել է կորոնավիրուսի 1 013 դեպք

Դեկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 325 դեպք, որոնցից 125 169-ն` առողջացած, 2 486-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548 359 թեստավորում:

Կատարվել է 3 119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 013 նոր դեպք: Առողջացել է 648 անձ, մահացել 24 անձ: Դրական է կատարված թեստերի 32,4 տոկոսը։