Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են․ Դավիթ Սարգսյան

Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են, սակայն ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Այն հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղին պատերազմից հետո վերականգնվելու հարցում, քաղաքապետը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք. խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց դեռ հարց են տալիս, թե ինչպիսին է լինելու մեր տարածաշրջանի կարգավիճակը»: