Զինվորների տաք քունն ապահովող տիկին Հասմիկն ու նրա նախաձեռնությունը

Պատերազմի օրերին ձևավորված «Դերձակ Գյումրի» նախաձեռնությունը Հասմիկ Խաչատրյանինն ու նրա ընտանիքինն է: Նրանց միացել է մոտ հարյուր կամավոր, որոնք պատերազմի ժամանակ ամեն օր կարել են հարյուրավոր անձրևանոցներ, քնապարկեր, գլխարկներ, բաճկոններ և ուղարկել զինվորներին: Պատերազմի ավարտից հետո էլ «Դերձակ Գյումրին» շարունակում է աշխատել՝ կարելով ոչ միայն զինվորների, այլև արցախցի կարիքավոր ընտանիքների համար: