Հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք

Դեկտեմբերի 13-ին կատարվել է 1 373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 26 տոկոսը: Գրանցվել է 17 մահվան դեպք, առողջացել է 797 մարդ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:

Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 682 դեպք, որոնցից 125 966-ը` առողջացած, 2 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 732 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 148 682 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 191 063 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 175 87 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 1 836 728 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 108 269 դեպքով։

Մեկնաբանել