Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, բայց այն շատ արագ կարգավորվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, տագնապալի իրավիճակ կար, բայց այն արագ մարվել է»,- ասել է նա լրագրողներին, պատասխանելով հարցին՝ արդոք Կրեմլը տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Մեկնաբանել