Պատերազմը Գաբրիելյաններից խլել է ամենաթանկը

Շուշեցի Գաբրիելյանների ընտանիքի բոլոր երեք որդիները մասնակցել են արցախյան պատերազմին։ Տղաներից կրտսերը զոհվել է, միջնեկը վիրավորում է ստացել: Ընտանիքն ապաստանել է Արարատի մարզի գյուղերից մեկում: «Եթե տուն-տեղ լինի, գործ լինի, Արցախում հեշտ է ապրելը»,- ասում է Սուրեն Գաբրիելյանը, բայց այս պահին ընտանիքի ճակատագիրն առկախ է: