«Բոլորը բոլորի դիմաց». Հայաստանը և Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը

Հայաստանը և Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը, Ռիա Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բաքվից։

Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։

***

2019-ի տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել էր գերիների փոխանակումից՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Ադրբեջանը շահագրգռված էր դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին փոխանակել ադրբեջանական կողմում հայտնված քաղաքացի Կարեն Ղազարյանի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ։

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ունենալով զենք ու զինամթերք, 2014-ի հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք: Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։