Apple-ի նոր` Պրեմիում ներկայացուցիչը Երևանում

Ուղղում տեսանյութում` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյան

Ուրախալի լուր` Apple-ի սիրահարներին. Երևանում Նալբանդյան 3 1/1 հասցեում բացվել է Apple ընկերության iMall անվամբ խանութը: Այն կրում է պրեմիում (premium) կարգավիճակ և այդ առումով տարածաշրջանում միակն է:

  «Սովորաբար վերավաճառողները հաջորդաբար կարգավիճակներ են ստանում: Սկզբում լինում են պարզապես վերավաճառող, ապա  լիազորված (authorised) վերավաճառող, իսկ վերջում ամենաբարձր կարգավիճակը՝ պրեմիում վերավաճառողն է»,-ասաց  խանութի տնօրեն Արթուր Մանվելյանը:

iMall-ի տնօրենը նշեց, որ խանութում վաճառվելու են Apple-ի բոլոր արտադրանքները: Միայն iPhone սմարթֆոնները խանութը կվաճառի  <<Օրանժ Արմենիա>> ընկերության միջոցով, քանի որ վերջինս ունի Հայաստանում iPhone-ի վաճառքը պաշտոնապես իրականացնելու իրավունքը:

Երևանյան iMall-ը նախագծված է 2011թ-ի Apple ընկերության խանութների պաշտոնական ձևավորմամբ: Խանութն ամբողջապես ենթարկվում է Apple-ի բոլոր կանոններին՝ թե՛ տեսականու դասավորվածությամբ, և թե՛ պրեմիում վերավաճառողների գնային քաղաքականությամբ:

Սիվիլնեթի այն հարցին, թե որքանո՞վ է շահութաբեր Հայաստանում նման խանութի բացումը, Արթուր Մանվելյանը պատասխանեց. «Իմ կարծիքով Հայաստանը հասունացել է իր տնտեսությամբ, որպեսզի Apple-ի պրեմում վերավաճառող ունենա Երևանում»:

Խանութի բացմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի խոսքով` Apple ընկերությունը բերում է նոր տեխնոլոգիաներ և ավելի մրցունակ է դարձնում մարդուն ու բիզնեսը: «Apple-ի գոյությունը Հայասանում կարող է բերել նոր բջջային լուծումների»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի Թումանյան փողոցում գտնվո ղ Apple-ի լիազորված վերավաճառող iStore խանութը ոչ մի առնչություն չունի նոր iMall պրեմիում վերավաճառողի հետ: