Հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, 1 486 մարդ առողջացել է

Դեկտեմբերի 14-ին կատարվել է 1 905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 22,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ունենք 1 486 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149 120 դեպք, որոնցից 127 452-ն` առողջացած, 2 529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551 637 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 149 120 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 194 900 դեպքով, Ադրբեջանը 47-րդ տեղում է՝ 17 898 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 1 866 345 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 115 770 դեպքով։

Մեկնաբանել