Դեկտեմբերի 15-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 տոկոս:
Կենտրոնական բանկի հաղորդագրությունում նշվում է, որ իր կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 6,75 տոկոս, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3,75 տոկոս:
Վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Գնաճային ճնշումների գրեթե բացակայության և կորոնավիրուսի համավարակի հտևանքով տնտեսության դինամիկայի կտրուկ անկման ֆոնին ԿԲ-ն ակտիվացրել էր մոնետար գործիքակազմի կիրառումը: