Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերի վերահսկողության նոր քարտեզը, որտեղ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս են մնացել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Մինչդեռ, ՌԴ ՊՆ-ն դեռ դեկտեմբերի 13-ին քարտեզ էր հրապարակել, որում այդ տարածքները պատկերված էին Արցախի հսկողության ներքո։

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 13-14-ին ադրբեջանական ուժերը հարձակում էին սկսել նաև Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Մեկնաբանել