Հայաստան – ԵՄ․ ի՞նչ հարաբերություններ սպասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրամիությունը զուսպ կեցվածք էր որդեգրել։ Բացի կողմերին ուղղված չեզոք հայտարարություններից` Եվրամիությունը որևէ կերպ չարձագանքեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներին, ղարաբաղյան տարածաշրջան վարձկաններ բերելուն։

Եվրամիությունը կարող էր ավելի ակտիվ լինել՝ հաշվի առնելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամներ են։

Որոշ փորձագետներ Եվրամիության այս պասիվությունը բացատրում են Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական և առողջապահական ճգնաժամով, Բրեքզիթի շուրջ շարունակվող բանակցություններով։ Մասնագետներից ոմանք էլ պնդում են, որ իրականում ԵՄ-ի զուսպ կեցվածքը հօգուտ Հայաստանի էր՝ հաշվի առնելով, թե որքան մեծ ազդեցոթյուն ունի Ադրբեջանը եվրոպական քաղաքական գործիչների և ինստիտուտների նկատմամբ։

Նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունն էականորեն սահմանափակում է Եվրամիության և նրա առանձին անդամների հետագա ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը փաստացի բաժանվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Ռուսաստանը զգալի հավելյալ լծակներ է ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Ստեղծված պայմաններում ամենայն հավանականությամբ առաջիկա տարիներին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները կշարունակեն ֆորմալ առումով զարգանալ 2017 թ. նոյեմբերին ստորագրված Հայաստան – ԵՄ համաձայնագրի շրջանակում, սակայն առանց երբեմնի խանդավառության։

«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ – ԵՄ հարաբերությունները և խնդիրը քննարկում քաղաքագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանի հետ։

Armenia and EU: Relations after the Second Karabakh War

The EU had a quite restricted reaction towards the second Karabakh war. Despite numerous violations of international humanitarian law by Azerbaijan and Turkey, despite the massive use of cluster bombs, the killings of civilians and prisoners of war, the deployment of terrorist mercenaries, the EU did not impose any sanctions against Turkey or Azerbaijan. These developments had a significant negative impact on perceptions of the EU, and “Western values” – democracy, rule of law – in Armenia.

In the new episode of “Crossroad” Benyamin Poghosyan discusses the perspectives regarding Armenia – EU relations with the head of the Chair of World Politics and International Relations of the Russian – Armenian University Ruben Elamiryan.

Մեկնաբանել