Արա Այվազյանը Բրյուսելում կվարի Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը

ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

«Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Սա Արա Այվազյանի՝ արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է Բրյուսել։

Մեկնաբանել