Հաստատվել է կորոնավիրուսի 1 098 նոր դեպք, առողջացել է 1 242 մարդ

Դեկտեմբերի 15-ին կատարվել է 3 272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 098 նոր դեպք, այսինքն թեստերի 33,5 տոկոսը եղել է դրական։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության  նախարարությունը։

Գրանցվել է մահվան 27 դեպք, առողջացել է 1 242 մարդ։ 

Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149 120 դեպք, որոնցից 127 452-ը՝ առողջացած, 2 529-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 513 պացիենտ: Ընդհանուր առմամբ  կատարվել է 551 637 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 150 218 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 191 063 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 183 259 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 1 898 447 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 123 474 դեպքով։