Միֆեր միգրացիայի մասին

Միգրացիայի մասին թյուր պատկերացումներ միշտ էլ տարածված են եղել։ Արտերկրում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հեռանկարը միշտ էլ գրավել է բնակչության սոցիալապես անապահով հատվածին։  

Օգտվելով մարդկանց դյուրահավատությունից ու անբավարար իրազեկվածությունից՝ մաքսանենգները հսկայական գումարներ են շորթում արտագաղթողներից՝ խոստանալով բարեկեցիկ ապագա։ Այսպես, տարիներ շարունակ Հայաստանից սկիզբ առնող էմիգրացիան դեպի ԵՄ երկրներ ապաստան հայցելու նպատակով նույնականացվում է «հանձնվելու» ինստիտուտի վերաբերյալ վտանգավոր, անհիմն ու սուտ տեղեկությունների հետ։

Ներկայացնում ենք մեր հասարակությունում տարածված միֆերն և հորդորում չհավատալ դրանց։