Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. Մարիա Կարապետյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու: Երեկ տեղի է ունեցել իշխանական ուժի հանդիպումը վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Կարապետյանը համարում է, որ իշխող քաղաքական ուժը, թեև Արցախում Հայաստանի կրած պարտությանը, շարունակում է ժողովրդայնություն վայելել: Նա նշում է, որ պատերազմն Արցախում 2016-ից դարձել էր անդառնալի, և չի ընդունում այն քննադատությունը, որ իշխող ուժը բավարար ջանք չի դրել նոր պատերազմը կանխելու կամ հետաձգելու գործում:

Մեկնաբանել