Դատարանը վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այս մասին հայտնում է Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»,- հաղորդել է Պողոսյանը։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է:

Լուսանկարը՝ Ֆոտոլորի