Արցախում զինծառայող է զոհվել մահացու հրազենային վիրավորումից․ ՊԲ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:

Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ-ն, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լուսանկարը՝ Արամ Ներսիսյանի/Sputnik Armenia