Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի տեղեկությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ այսպիսով հերքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկությունը, որ ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:

«Տեղեկությունը, թե իբր ռուս խաղաղապահների ստորաբաժանում է շրջափակման մեջ հայտնվել Լեռնային Ղարաբաղում հակամարտող որևէ մի ուժի կողմից, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

«Ազատության» հետ զրույցում Փաշինյանը մասնավորապես ասել էր, թե «իրենցտեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»։ Նա նաև հավելել էր․ «Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»:

Մեկնաբանել