Գլխավոր Լրահոս

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս անհայտ է 73 մարդու ճակատագիր․ ՊԲ

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս անհայտ է 73 մարդու ճակատագիր․ ՊԲ

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Այս մասին հայտարարել է ՊԲ-ն հերքելով լուրերը, թե իբր մինչև 171 հայ զինծառայող է անհետ կորել այդ տարածքում։

«Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ ՕնիկԳասպարյանը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ»,- հայտնել են ՊԲ-ից։

Ի դեպ, խնդիրը հանրային դարձավ երեկ երեկոյան, երբ համացանցում հայտնվեցին ադրբեջանական տեսանյութերն ու հանրային լայն արձագանք ստացան։ Դրանից հետո ՀՀ ՊՆ-ն դիմեց Արցախի ՊԲ-ին՝ պարզաբանում պահանջելով։ Այսօր առավոտյան միայն ՊԲ-ն որոշ տեղեկություն հաղորդեց այդ մասին։ Մինչ այդ տեսանյութերի հանրայնացումը, ՊԲ-ն պահպանում էր լռություն։  

Միջադեպի  առնչությամբ այօսր հայտարարություն տարածեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ բացարձակ անընդունելի համարելով այն և կոչ անելով իրավապահներին արագորեն ու խստորեն քննել միջադեպը՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:

«ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- հայտարարել էր Բեգլարյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում