Ճանապարհներն անցանելի են ՀՀ-ում, դեպի Վրաստան ճանապարհին առկա է ձնահյուսի վտանգ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի, ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Ապրիլի 12-ի, ժամը 00.00-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը  թույլ է տրվում միայն կիսակցորդների համար` հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ: