Հաստատվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք

Դեկտեմբերի 16-ին կատարվել է 3 537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 174 նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 33,1 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գրանցվել է մահվան 25 դեպք, առողջացել է 1 296 մարդ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է:

Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151 392 դեպք, որոնցից 129 990-ը՝ առողջացած, 2 581-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558 446 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 151 392 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 198 387 դեպքով, Ադրբեջանը 45-րդ տեղում է՝ 187 336 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 1 928 165 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 131 077 դեպքով։

Մեկնաբանել