Փաշինյանը սկզբից կոտրեց Ռադիոյի դուռը, հետո երկիրը դրեց կոտրած տաշտակի առաջ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է լրագրող, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ: Վերջինս վստահ է, որ Հայաստանում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո լուրջ հետևություններ դեռ չեն արվել․ մեղավորների փնտրտուք է, ոչ թե սխալները շտկելու մասին խոսակցություն: