Ադրբեջանի՝ 12 024 քաղաքացու Արցախում բնակեցման լուրն ապատեղեկատվություն է․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի՝ 12 024 քաղաքացու Ստեփանակերտում բնակեցման լուրը, որը տարածել էր «Вестник Кавказа» կայքը։

«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պողոսյանը։

ԱՀ նախագահի խոսնակը նաև նկատել է, որ «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը և իր գրառման մեջ խնդրել է հայկական մեդիայի պատասխանատուներին հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց:

Ըստ «Вестник Кавказа» -ի՝ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի զեկույցից բխում է, որ հայկական զինված ուժերի «օկուպացիայի» արդյունքում 1991 թվականից ի վեր Ստեփանակերտում ծնված և քաղաքը լքած փախստականների թիվը որոշվել է բնակության վայրում գրանցման տվյալների հիման վրա։

Մեկնաբանել