Պուտինը չի կարծում՝ ղարաբաղյան պատերազմը հրահրվել է արտաքին միջամտությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառը արտաքին միջամտությունն էր․ այս մասին նա հայտարարեց այսօրվա մեծ ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի հացին, թե ինչու հակամարտությունն այդքան կտրուկ բռնկվեց, և ինչպես իրեն դրսևորեց Թուրքիան այս հակամարտությունում։

«Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել արտաքին որևէ միջամտության պատճառով: Բազմաթիվ անգամներ եղել են տարաձայնություններ, փոխհրաձգություններ և փոքր ընդհարումներ։ Ի վերջո, այս ամենը վերածվեց հակամարտության», – նշեց Պուտինը։

Պուտինի խոսքով՝ լարվածությունը տևել է երկար տարիներ, իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։

ՌԴ նախագահի համոզմամբ՝ իրավիճակը, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, «շատ ավելի բարդ է, քան սովորական նորմատիվային դրույթները, այդ թվում՝ միջազգային-իրավական»։

Ասուլիսի ժամանակ Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայման դիրքերի, ռուսական զորակազմի ընդլայնման մասին։