Հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք, առողջացել է 1 223 մարդ

Դեկտեմբերի 17-ին կատարվել է 2 567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 33,5 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 223 մարդ, գրանցվել է մահվան 15 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան վեց դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:

 Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է:  

Դեկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152 253 դեպք, որոնցից 13 1213-ն` առողջացած, 2 596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561 013 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 152 253 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 201 368 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 191 460 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 1 955 680 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 138 530 դեպքով։