Մեզ ճգնաժամային կառավարիչներ են պետք. Ալեքսանդր Խաչատուրյան

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է TK&Partners իրավաբանական ընկերության գործընկեր, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախկին ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանի հետ։ Նրա կարծիքով՝ Հայաստանին այս պահին ճգնաժամային կառավարիչներ են պետք: Խաչատուրյանը չի տեսնում նման մարդկանց ո՛չ Փաշինյանի կառավարությունում, ո՛չ էլ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության կազմում: