Հայաստան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
«ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը», – ասել են անվտանգության ծառայությունից:
Բորտնիկովը Երևանից մեկնելու է Բաքու: