Սիրիա կմեկնի ՄԱԿ-ի 200 դիտորդ․ Բան Կի Մուն

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ առաջին 30 դիտորդը Դամասկոս մեկնի ապրիլի 16-ին։

Նա  նշել է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհդին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի փոխել մերձավորարևելյան խնդրի վերաբերյալ աշխարհի վատատեսական  մոտեցումը՝  պայմանավորված  Սիրիայի նախգահ Բաշար Ալ Ասասդի՝ խաղաղությունը պահպանելու խոստման չկատարմամբ։

Նշենք, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի համաձայն ապրիլի 12-ին Սիրիակի իշխանությունները դադարեցրել էին կրակը, սակայն, ըստ ընդդիմության, չնայած դրան՝ 15 մարդ էր մահացել։