Հայաստանն ապրում է վերջին 100 տարիների ամենածանր օրերը․ զրույց Արամ Աբրահամյանի հետ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանն ապրում է վերջին 100 տարիների ամենածանր օրերը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Աբրահամյանը նշում է, որ Հայաստանը չէր կարող պատերազմից խուսափել, սակայն «այդ ժամանակաշրջանը համընկավ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ ղեկավարության հետ, ինչի պատճառով ունեցանք ավելի մեծ մարդկային և տարածքային կորուստներ»։ Խմբագիրը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, խորհրդարանն ընտրի ժամանակավոր վարչապետ Իմ քայլից, և սահմանվեն նոր ընտրությունների հստակ ժամկետներ։

Մեկնաբանել