Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Նա նշանակվել է Ժիրայր Միրզոյանի փոխարեն, հայտնում է տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բացի այդ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Դանիելյանը ՝ ազատվելով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Հարությունյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայկ Խանումյանի հարցազրույցը՝ ՍիվիլՆեթին։