Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի կմեկնի Սյունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երկուշաբթի օրը աշխատանքային օրն անց է կացնելու Սյունիքի մարզում։

«Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին։