BP-ն վաճառում է Մեքսիկական ծոցի հին հանքավայրերը

Այս ակտիվների վաճառքը կդառնա BP-ի հանքավայրերի իրացման ծրագրի (մեկնարկել է 2010թ.) հերթական փուլը։ Անցած ամիս, օրինակ, կորպորացիան $400 մլն-ով գազային մի շարք հանքավայրեր էր վաճառել բրիտանա-ֆրանսիական Perenco ընկերությանը։

Նշենք, որ վերջին մեկուկես տարում BP-ն $23 մլրդ-ի ակտիվ է վաճառել։ Միջոցներն ընկերությանն անհրաժեշտ էին 2010թ. գարնանը Մեքսիկական ծոցի Deepwater Horizon հարթակում տեղի ունեցած նավթային աղետի փոխհատուցման համար։

ВР-ի ակտիվների վաճառքը հնարավորություն կտա ընկերությանը կենտրոնանալ Հյուսիսային ծովի հյուսիսային հատվածում, ինչպես նաև Շոտլանդիայի արևմուտքում և Նորվեգիայում նոր նախագծերի զարգացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի վերջին տապալվեց կորպորացիայի $7-միլիարդանոց գործարքը արգենտինական Bridas-ի հետ։ BP-ի հայտարարության համաձայն՝ գործարքը չէին հաստատել Չինաստանի իշխանություններն ու Արգենտինայի հակամենաշնորհային մարմինները։