ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ 

«Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ․․․

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա: