Գավառը ԹՈւՄՈ տուփ կունենա

ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը սկսել է ԹՈւՄՈ տուփերի ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք քաղաքներում ու գյուղերում տեղադրվելու են «մինի ԹՈւՄՈ-ներ», որտեղ համայնքի պատանիները կարող են անվճար սովորել ռոբոտաշինություն, ծրագրավորում, ձեռք բերել տեխնոլոգիական մի շարք հմտություններ։ Առաջին ԹՈւՄՈ տուփի բացումը տեղի ունեցավ Գավառում։ Բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարն ու ԲՏԱ փոխնախարարը։