Ղարաբաղում ռուս սակրավոր է զոհվել

Շուշիի շրջանում մահացել է ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ին:

«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել են գերատեսչությունում:

Սակրավորը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնաբանել