Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը․ պատգամավոր

Ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում հաստատել է, պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից ևս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։

Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։

Խնդրին երեկ անդրադարձել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ նա մասնավորապես հայտնել է, որ «կա գերիների նոր խմբաքանակ, որոնք առաջիկայում կվերադառնան հայրենիք»։

Մեկնաբանել