Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, հաղորդում է News.am-ը։
Առուշանյանը կոչ էր արել այսօր Սյունիքի դարպասներ կոչվող վայրում կանգնեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք ուղևորվող ավտոշարասյունը։
NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ասել է, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ճանապարհին ավտոմեքենայից ուղիղ եթեր է մտել և համոզմունք հայտնել, որ Սյունիքում ինքը «մարդկանց աչքերին նայելով» կարող է պատասխանել նրանց հարցերին։