Ոստիկանությունն ու ՔԿ-ն չեն պարզաբանում՝ ինչու են ձերբակալել Գորիսի քաղաքապետին

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Այնուհետև նրան ձերբակալել են։ 

Առուշանյանը երեկ կոչ արեց սյունեցիներին փակել Սյունիք տանող ճանապարհն ու թույլ չտալ աշխատանքային այցով Հայաստանի հարավ մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ժամեր անց ոստիկանությունը նրան բերման ենթարկեց։ Ի դեպ, Առուշանյանը մինչ այս միացել էր նաև մի քանի տասնյակ համայնքապետերին, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց ոստիկանության հետ՝ հասկանալու, թե որ քրեական գործով է ձերբակալվել Առուշանյանը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գործը փոխանցել են Գորիսի քննչական բաժին, այնպես որ հորդորեցին դիմել Քննչական կոմիտե։ ՔԿ-ից էլ ՍիվիլՆեթի զանգերին չեն պատասխանում։