Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, առողջացել է 644 քաղաքացի, մահացել՝ 26-ը: Մեկ օրում կատարվել է 1 009 թեստավորում: Դրական է կատարված թեստերի 23,7 տոկոսը։
Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 567 755-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154 065 դեպք, որոնցից 133 176-ը` առողջացած, 2 656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 579 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է: