Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան ու Մեղրի չի գնա․ այս մասին նա հայտնեց Սիսիանում՝ նշելով, որ չի ցանկանում, որ բախումներ հրահրվեն ճանապարհները փակած քաղաքացիների հետ: 

Դեկտեմբերի 21-ին մեծ թվով քաղաքացիներ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք մտնող ճանապարհները։ 

Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը կապահովեն հայ և ռուս սահմանապահները․ Փաշինյան

Այդ առնչությամբ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։

Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։

Փաշինյանն այսօր՝ ավելի վաղ, հայտնել էր, որ նախատեսում է քաղաքացիների հետ հանդիպումներ Գորիսում, Կապանում ու Մեղրիում։