«Սկի մահացած ամուսնուս նկարը չենք կարողացել պատից վերցնել». Արևշատի ընտանիքի ճակատագիրը

12-ամյա Յուրա Ավետիսյանը Արցախի Հադրութի շրջանի Արևշատ գյուղից է։ Արցախյան առաջին պատերազմից առաջ Յուրայի տատն ու պապը գյուղ են եկել՝ Սումգայիթի ջարդերից փրկվելով։ Արցախյան երրորդ պատերազմի պատճառով նրանք լքել են Արևշատը։ Ժամանակավոր բնակվում են Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Յուրայի տատիկն ասում է, որ Արևշատում թողել են ամեն ինչ՝ ամուսնու գերեզմանն ու տունը. «Սկի մահացած ամուսնուս նկարը չենք կարողացել պատից վերցնել»։ 20-հոգանոց ընտանիքում կա չորս անչափահաս երեխա։