Արցախում հոկտեմբերի 1-ից կորոնովիրուսով է վարակվել 1 130 մարդ 

Հոկտեմբերի 1-ից մինչև այսօր Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1 130 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ 2 585 թեստավորում է իրականացվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Օրական միջինը 60-70 թեստ է իրականացվում: Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի:

Ներկայում բուժում է ստանում 60 հիվանդ:

Նախարարության տվյալներով, գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։

«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավորություն է տվել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

Մեկնաբանել