Ադրբեջանը 1,3 մլրդ դոլար կհատկացնի իր գրաված տարածքների վերականգնմանը

Ադրբեջանը մտադիր Է 2,2 մլրդ մանաթ (1,3 մլրդ դոլար) հատկացնել Ղարաբաղյան հակամարտության հատվածում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման համար. սա արտացոլվել է Միլի մեջլիս ներկայացված 2021 թվականի պետբյուջեի մասին օրինագծում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Քաղաքների և գյուղերի վերականգնման, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ, ճանապարհ, կրթություն, առողջապահություն, մշակույթ, բնակկոմունալ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ու պատմամշակութային հուշարձանների վերականգնման, բնակելի տների կառուցման և այլն) ստեղծման համար 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2,2 մլրդ մանաթ»,- ասված Է փաստաթղթում:

Լուսանկարում՝ գրավյալ Շուշին