Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին։